▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում աճում է ազգայնականների զոհերի թիվը. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ Մոսկվայում գործող «Սովա» վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում այլատյացության և ծայրահեղականության վերաբերյալ հերթական զեկույցը, որի համաձայն 2013 թվականին այդ երկրում 20 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են այլատյացության հողի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով:

Ազգայնամոլների հարձակումներն առավել մեծ թիվ են կազմել մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ 8 մարդ սպանվել է, 53-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

«Սովա»-ի նախորդ զեկույցի համաձայն, 2012 թվականին Ռուսաստանում 18 մարդ սպանվել էր, 171 մարդ վիրավորվել ազգայնականների հարձակումների հետևանքով:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее