«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երևանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին և փորձել հարվածել նրան: Ըստ Սամվել Վարդանյանի՝ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Բաքոյանը ԱԺ մարդու իրավունքներ պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու. «Գիտեք, այս մարդը փորձում է խփել, ծեծել քաղաքացուն։ Մի քիչ տարակուսանք է առաջացնում՝ ոնց է նա պաշտպանելու իմ կամ, առհասարակ, այլ քաղաքացու իրավունքները»: Նշենք, որ Սամվել Վարդանյանը ամիսներ առաջ տեսել է նաև փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ևս դավաճան է ասել, ինչի արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են, ու մինչ օրս նա չի կարողանում աշխատանք գտնել»: |
Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացուն, փորձել հարվածել. ահազանգ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet