▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուզաննա Բեգլարյանն ասաց՝ կա՛մ 40 միլիոն տուր, կամ ինքնասպան եղիր. «Յանսի» նախկին հաշվապահ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Սերժի Վաչո անունով հայտնի Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին:

Նա մեր զրույցում պատմել է, թե ինչպես է Վաչագան Ղազարյանի կինն իրենից 40 միլիոն դրամ պահանջել, կամ առաջարկել ինքնասպան լինել:

Արիստակեսյանի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն այս տարվա ամռանը, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում եւ թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Հայտնի դարձավ, որ հաշվապահի դեմ 2017 թվականին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը՝ որպես հափշտակված գումարի չափ նշելով 25 միլիոն դրամ:  

«Յանս» ակումբի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի հետ զրույցը ստորեւ.

 

 

- Տիկին Սուսաննա, ձեզ մեղադրում են հափշտակություն կատարելու համար: Ընդունո՞ւմ եք առաջադրված մեղադրանքը, թե՝ ոչ, ի՞նչ դիրքորոշում ունեք:

- Առաջին իսկ օրվանից մեղադրանք է առաջադրվել ընկերությունից 25 միլիոն դրամ հափշտակելու համար: Տնօրենը (Սերգեյ Կարապետյանը հեղ,-) ինձ բացատրեց, որ գրել ենք այնքան, որ տունդ վաճառես տաս: Առաջին իսկ պահից Ռուզաննա Բեգլարյանը կանչեց իր աշխատասենյակ եւ ասաց, որ ես պետք է իրեն տամ 40 միլիոն դրամ, կամ պետք է 40 միլիոն տամ, կա՛մ պետք է ինքասպան լինեմ, կա՛մ պետք է նստեմ:

Ամուսինն էլ, ըստ կնոջ՝ ասել է՝ ես ե՛ւ պետք է նստեմ ե՛ւ պետք է գումարը տամ: Իսկ Վաչագան Ղազարյանը ամուսնուցս պահանջել էր 20 միլիոն դրամ, տնօրենը գրել էր 25 միլիոն, Ռուզաննա Բեգլարյանը՝ 40 միլիոն: Վաչոն ամուսնուս ասել էր՝ եթե չտաք 20 միլիոնը, մեկա՝ տանելու եմ, հետո ստեղ-ընդեղ չասեք, որ գռուզիտ արեց տարավ:

 

- Ի սկբանե խնդիրն ի՞նչից էր առաջացել եւ որքա՞ն գումարի մասին է խոսքը:

 

 

 

 

 

 

- Ի սկբանե խնդիրն առաջացել է 80 հազար դրամի վերաբերյալ կտրոնից: Դրամարկղս ստուգելուց տեսա, որ 80 հազար դրամ պակասում է, դա Վաչագան Ղազարյանի կերածի գումարն էր, ինքը սովորաբար իր պատվիրված սննդի համար չէր վճարում։ Սովորաբար ինձ ընդհանրապես չեն տալիս գումարը, այն միշտ մնում է մենեջերի մոտ: Տնօրենը իմանալով, որ ես հաճախակի մոռանում եմ, բերեց գումարը, ժամը 5-ի կողմերը տվեց, ես դրեցի կասսայի, մեջ դուրս եկա: Դրանից հետո ես կասսայից գումար եմ տվել ու մոռացել եմ ֆիքսել, երբ բացեցի կասսաս, տեսա՝ 80 հազար դրամը չկա, էդ կտրոնը ես ջնջեցի: Առաջին պահից ես չեմ էլ հրաժարվել, ասել եմ՝ ճիշտ է, ես կտրոնը ջնջել եմ, բայց ես կասսայից գումար չեմ վերցրել: Այսինքն՝ թեկուզ կտրոնը ջնջվել է, սակայն գումարը ամեն դեպքում մնացել է դրամարկղում, հետեւաբար չէր կարող դա յուրացում համարվել։ Ինձ ընդհանրապես չեն թողել ո՛չ խոսեմ, ո՛չ արտահայտվեմ, ո՛չ կասսայի ստուգում անեմ, ո՛չ ընդունում-հանձնում անեմ: Ոչ մի կերպ ինձ թույլ չեն տվել ես էդ հիմնարկը մտնեմ:

Ռուզաննա Բեգլարյանն ինձ ասաց, որ ես իշխանության գլուխ եմ, տալու ես 40 միլիոն դրամ, քեզ սարքելու եմ բոմժ, քցեմ Ռուսաստանի քուչեքը: Եվ մենք ստիպված վաճառեցինք մեր տուն-տեղը, որպեսզի ես չհայտնվեի «Աբովյան» ՔԿՀ-ում: Մինչ օրս չի ապացուցվել ոչինչ: Քննիչ Դավիթ Կիրակոսյանը կատարել է պատվեր մինչեւ վերջին օրը: Իրենք ինձնից շորթել կորզել են 40 միլիոն դրամ, սպառնացել են, որ ինձ եւ իմ երեխային կվնասեն, մենք ստիպված ճարահատյալ մեր ողջ ունեցվածքը ծախել ենք, տվել իրենց: Ո՛չ քննիչին, ո՛չ դատախազին չի հետաքրքրել՝ ինչի՞ համար է հայցը ներկայացված 25 միլիոն, բայց մեղադրյալը վճարել՝ 40 միլիոն դրամ: Ընդ որում, 25 միլիոն դրամի հափշտակությունը մինչ օրս չի ապացուցվել, դա լրիվ կեղծ է:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее