Գերմանական ruhrnachrichten.de կայքը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսսիան» շուտով վերջնական համաձայնության կգան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիտեղափոխության հարցում:
Աղբյուրը նշում է, որ «Յունայթեդում» Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ ու տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ կստանա:
Հենրիխ Մխիթարյանիտեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ավելի հավանական է դարձել: Շաբաթվա վերջում Դորտմունդի «Բորուսսիան» վերջնական որոշում կկայացնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ:
Այդ մասին գերմանակն Der Westen պարբերականին տված հարցազրույցում հայտնել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն:
- Մենք պետք է այս փուլում վերջնական որոշում կայացնենք, քանի որ երկուշաբթի օրը սկսվում է նախապատրաստական փուլը, և այս շաբաթվա վերջում մենք որոշում կկայացնենք: Հիմա իրավիճակն այլ է, «Մանչեսթեր Յունայթեդը» բարելավել է իր առաջարկը,- նշել է Վացկեն:
Նյութի աղբյուր՝ ArmFootball.com