|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի հետ վերամիավորված Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դիմելու է այսպես ասած քաղաքացիական կառույցներից մեկի ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար, քանի որ նա խախտել է իր՝ Աննա Հակոբյանի իրավունքները: Ներեցեք, բայց սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ: Բացատրեմ, թե ինչն է հարցը: Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած կամ ղեկավար «Անկախ դիտորդ» մարմինը դիմել է վարչական դատարան, ասելով, որ Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամն ասոցացվում է կառավարող Քաղաքացիական պայմանագրի հետ և ըստ այդմ կա խնդիր օրենքի հետ: Աննա Հակոբյանն ասում է, թե չկա Իմ քայլի բարեգործության ոչ մի փաստ: Մի կողմ թողնենք՝ կա՞, թե՞ չկա: Միայն արձանագրենք, որ, եթե Իմ քայլի գործունեությունն այսպես ասած բարեգործություն չէ, ապա ի՞նչ է՝ առևտրային գործունեությո՞ւն: Բայց, դառնանք Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու դիմումին, որի մտադրության մասին ասում է Աննա Հակոբյանը: Ի՞նչ է տալու այդ դիմումը: Տալու է «անտուրաժ», որ Դանիել Իոաննիսյանն իրականում իսկապես անկախ դիտորդ է, ոչ թե իշխանության հետ ասոցացվող քաղաքացիական ներկայացուցիչ: Մինչդեռ կա հենց տարածված համոզում, որ Իոաննիսյանը ֆորմալ առումով լինելով քաղաքացիական անկախ կառույցի ներկայացուցիչ, իրականում, դե ֆակտո՝ պաշտպանում է իշխանության քաղաքական շահերից բխող նարատիվներ: Ընդ որում, այդ գնահատականի փաստարկները համենայն դեպս քիչ չեն, որ կարող են ստեղծել այդպիսի տպավորություն: Երբ Աննա Հակոբյանը քրեական գործ է հարուցում Դանիել Իոաննիսյանի դեմ, դրանով նա իրականում փաստարկ է տալիս Իոաննիսյանին, ընտրական այս շրջանում այսպես ասած «ապացուցում» նրա՝ իշխանության հետ կապ չունենալը, անկախ լինելը: Կրկնեմ, ես չգիտեմ՝ Իոաննիսյանը ինչ կապ ունի կամ չունի իշխանության հետ, բայց նրա գործունեությունը մի շարք ակնառու դրվագներ է պարունակում, որոնք առնվազն տվել են այդպիսի տպավորություն ունենալու հիմքեր հանրության տարբեր շերտերի: Եվ ահա, Աննա Հակոբյանի քայլը անշուշտ այդ տպավորության դեմ հակափաստարկ է տալիս Իոաննիսյանին: Իսկ նախընտրական շրջանում, հաշվի առնելով նաև այն, որ Իոաննիսյանն էլ՝ ինչպես կառավարող ուժը, լծված է «հիբրիդային գրոհների» դեմ պայքարի՝ որն իրականում այլ բան չէ, քան պայքար ընդդիմության դեմ, Աննա Հակոբյանի ընձեռած այդ հակափաստարկը շատ է պետք»: |
«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ»․ Հակոբ Բադալյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


