20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդն իր ձայնն է ունեցել, սա չի անցնելու, սա տանելու է արյունահեղության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ արտահերթ նիստից հետո հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս, առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու»,-հայտարարեց նա:


