▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ձեր ստոր ու մտածված հերթական քա՞յլն է. Մեսրոպ Առաքելյան

Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները. սա ձեր ստոր ու մտածված հերթական քա՞յլն է: Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Երևանի քաղաքապետարանը անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման խայտառակ դեպքի առնչությամբ։ Թե բա՝ «Նկարները հեռացվում են ստորգետնյա անցումների վերանորոգման ծրագրի շրջանակում»։

Լո՞ւրջ եք ասում։ Ստորգետնյա անցումներում բարեկարգմանը խանգարող միակ բանը հերոսների որմնանկարնե՞րն էին։ Մետրոյի կայարանների և գրեթե բոլոր ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները։

Թե՞ սա ձեր ստոր ու մտածված հերթական քայլն է՝ մեր ազգային ինքնության հիմքերը հետևողականորեն խարխլելու ճանապարհին։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее