▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է փնթի ավանտյուրիստի խոստացած «նոր Հայաստանը. Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի կենտրոնում օրը ցերեկով մարդ է սպանվում: Սա է փնթի Ավանտյուրիստի խոստացած «նոր Հայաստանը»՝ իր անպատժելիության մթնոլորտով, սոցիալական ու հոգեբանական աղետով, կեղծ «դուխով» ու «հպարտությամբ»: Ու թող ոչ ոք չասի, թե նախկինում ևս նման դեպքեր են եղել: Քաղաքի սրտո՞ւմ, մարդկանց աչքի առա՞ջ: 2000-ականներից այս կողմ Երևանը համարվել է ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Առհասարակ, մեր հասարակության մեջ գնալով աճում է ագրեսիան, անհանդուրժողականությունը: Դուրս եկեք փողոց ու նայեք մարդկանց դեմքերին: Խորը հիասթափությունն ու ընկճախտը գնալով վերափոխվում են անթաքույց չարության՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее