▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա նախադեպ չունեցող քայլ է․ Վարդևանյանը՝ ընտրական օրենսգրքի հրատապ փոփոխությունների մասին

Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է, Աժ-ի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Տեսնում ենք, որ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ, հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյո՞ք ուժեղ իշխանության դիրքն է»,-ասաց Վարդևանյանը։

Նա նշեց՝ սոցիոլոգիական հարցումներն ու ողջամիտ տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։

«Այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Պայքարել անվանման դեմ՝ նորարարություն է։ Շատ են խոսում եվրոպական փորձի մասին, ես եվրոպական որևէ երկիր չեմ պատկերացնում, որ ԿԸՀ համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն ներկայացվի։ Վենետիկի հանձնաժողովը նման վարքագիծն արգելում է, այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ սա ընտրական համակարգի հավասարության խաթարում է։

«Այս պահին լծակներ ունեն, բանեցնում են, բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»,-ասաց Վարդևանյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее