«Ցավոք, Զորի Բալայանի նամակում ես չեմ տեսնում մեկ անձի կողմից ուղղված նամակ, այլապես կողջունեի այլընտրանքային տեսակետի գոյությունը։ Ես տեսնում եմ, որ սա ոչ թե կարծիք է, այլ վարվող քաղաքականություն։ Համոզված եմ, որ Ռուսաստանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում ԼՂՀ-ն չի ներառի իր կազմի մեջ։ Հենց սա են այդ նամակից հասկացել մեր քաղաքացիները»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՌԴ նախագահ Վլ. Պուտինին Զորի Բալայանի կողմից գրված նամակի մասին` ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով. «ԼՂՀ անկախությունը մենք նվաճել ենք արյան գնով, ինքնուրույն, կարողացել ենք պահպանել ՀՀ անկախությունը և ստեղծել նորանկախ պետություն՝ ԼՂՀ»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով ԵԽԽՎ-ում Զարուհի Փաստանջյանի ելույթից հետո իշխանության հակազդեցությունն ավելի մեծ էր, քան այս նամակի.
«Եթե իշխանությունները կապ չունեն այս նամակի հետ, ուրեմն ես ակնկալում եմ մի հզոր ալիք, որն ուղղված կլինի մեր անկախության պահպանմանը»,-հավելեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահը: