|
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է․ «Շատ ծանրութեթև է արվում Իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը: Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք: Երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ ոքից կախված չեք: Ահա թե ինչու ենք մենք ասում՝ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»։ Եթե դու կախված ես Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և տասնյակ այլ երկրներից, ուրեմն, ըստ Նիկոլ Փաշինյանի, լիակատար անկախ ես։ Դա այն է, որ ասես՝ ամենասպիտակը, ամենաճերմակը դա սևն է։ Այդպես է լինում, երբ խոսքում տրամաբանությունը լիովին բացակայում է։ Սա Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմն է», ամեն ինչ՝ թարս, երբ պարտությունը հաղթանակ է համարվում»: |
«Սա Փաշինյանի «Երկրի հակառակ կողմն է», ամեն ինչ՝ թարս, երբ պարտությունը հաղթանակ է համարվում»
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


