▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլին բարձրացել է շենքի կտուր ու սպառնում է ցած նետվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բնակարանն այսօր առավոտյան սկսել են խուզարկել իրավապահները: Այդ ընթացքում նա բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնում է այնտեղից ցած նետվել:

Մ.Սաակաշվիլին տան կտուրից դիմել էր քաղաքացիներին.

«Պուտինի հետ դավադրության մեջ գտնվող Պորոշենկոյի ռեժիմի նպատակն է՝ ինձ ձերբակալելը, նաև ինձ Ուկրաինայում կամ Վրաստանում բանտ ուղարկել: Պուտինի հրամանով՝  նրանք տվյալներ են կեղծում, որպեսզի ոչ-ոք  չասի, թե Պորոշենքոն հանցագործ է, Ուկրաինայի ժողովրդի դավաճանն է: Հանցախումբը, որն իր ձեռքն է վերցրել Ուկրաինայի իշխանությունը՝ պատասխան է տալու, անկախ, թե ինչ ինձ հետ կպատահի», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее