azatutyun.am-ը գրում է, որ Շանթ Հարությունյանի կողմնակիցները և բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա ու երթ անցկացրին՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչը նրանց համոզմամբ վերջ կդնի Հայաստանի ինքնիշխանությանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իշխանություններից պահանջեցին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին ու ևս 13 հոգու, ովքեր ցույցի մասնակիցների գնահատմամբ` քաղբանտարկյալներ են:
Ոստիկանների հետ 15-20 րոպե տևած բանակցությունների արդյունքում երթի մասնակիցներին թույլատրվել է շարժվել ԱԱԾ շենքի ուղղությամբ, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ԱԱԾ գլխավոր մուտքի մոտից բարձրախոսով դիմել է հորը, որից հետո երթը վերադարձել է Ազատության հրապարակ:
Մանրամասները` Ազատություն ռադիոկայանի տեսանյութում:
Լուսանկարը` news.am-ի: