▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան 21082019թ մամուլում հայտնված տեղեկատվությանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով, «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի՝ ութ դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված և հրապարակված ՍԴԱՈ-81, ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով) ներկայացված դիմումները կազմվել են բացառապես Սահմանադրական դատարանի իրավասու անձանց կողմից։ Հակառակի մասինպնդումներ պարունակող լուրերն ապատեղեկատվություն են։
2 Սահմանված կարգին համապատասխան՝ դիմումները նշված մարմիններ ներկայացվել են անգլերեն լեզվով, իսկ գործի նյութերում առկա են դիմումների հայերեն և անգլերեն օրինակները։
 3 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումներիհամաձայն՝ բացառությամբ որոշակի դեպքերի, գործի նյութերը կամ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված անձանց կամ մարմիններին (կողմին, փորձագետին և այլն)՝ օրենքով նախատեսված դեպքերում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее