▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սահմանադրությունը գրելիս ոչ մեկ չէր նախատեսում, որ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնի վրա այն բռնաբարելու է»

«Բնականաբար հեռուստադիտողները հիշելու են լեզվակռիվներ, բայց խորհրդարանում մի քանի անգամներ հնչեցվել են մեր ընտրողների տեսակետները, մասնավորապես Կառավարության կատարողականի ժամանակ: Երբ դիմացինդ հիմնարար կետերում հակահայկական մոտեցում ունի, բարդ է որևէ եզրեր քննարկել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական դիսկուրսի որոշ տարրեր խորհրդարանում եղել են: Խնդիրն այն է, որ իշխանություններն առաջնորդվում են՝ ինչ ուզենք կանենք, մոտեցումով, իսկ էդ տրամաբանության մեջ քաղաքական բանավեճ լինել չի կարող»,- Հանրայինի եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ամփոփելով ԱԺ նստաշրջանը: Հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարցրեց. «Երբ մեղադրում եք, որ իշխանությունն ինչ ուզում՝ անում է, հիշում եմ նախընտրական մեկ այլ վիճակ, երբ Սահմանադրությունն էիք փոխում ու ասում էիք՝ այս նոր Սահմանադրությունով ընդդիմությունը կունենա պատկառելի ներկայություն որոշումների կայացման մեջ, փաստորեն ճիշտ չէիք ասում»: Մամիջանյանն ասաց՝ ճիշտ էին ասում. «Պարզապես երկրագնդի նույնիսկ ամենաճիշտ ու կատարյալ օրենքը եթե տաս մարդկանց ձեռքը, որոնք կյանքում գարեջրի շշից զատ ոչինչ չեն բռնել, արդյունքն էսպիսին էր լինելու: Սահմանադրությունը գրելիս ոչ մեկ չէր նախատեսում, որ Վահագն Հովակիմյանն ԱԺ ամբիոնի վրա այն բռնաբարելու է, ոչ մեկ չէր մտածում, որ երբևէ ընդդիմությանը հատկացված մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին իշխանությունը փոխելու է և այսպես շարունակ»,- նշեց բանախոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее