▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սակուրի պատրաստած «ծուղակները» մեջբերումներ էին հենց Նիկոլից և նրա արբանյակից»

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի «Hard Talk»-ը BBC եթերում դեռ երկար կքննարկվի միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոններում, հուսով եմ, նրա տված ընդգրկուն պատասխանները լրացնելու են Արցախյան հիմնախնդրի լուծման կարևորագույն մեխի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լինելու այդ բացը, որը, ցավոք, առաջացել է Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին:
Հատկանշական է, որ Սակուրայի պատրաստած «ծուղակները» մեջբերումներ էին հենց Նիկոլից և նրա արբանյակից…
Հ.Գ. Բավականություն ստացա վստահ, խորքային և գրագետ խոսքից, ահագին ժամանակ պաշտոնյայի նման խոսք չէի լսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее