▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը բառացիորեն օկուպացրել է Եռաբլուրը

Շատ հետաքրքիր է. արդեն որքան ժամանակ է ես գրում եմ, որ Լիմիդրովիչ Սամվելը բառացիորեն օկուպացրել է Եռաբլուրը, պարսպապատել այն, եւ չար աչքերի, չար փշերի, այդ թվում եւ չար լեզուների տեղեկացմամբ, զբաղվում է հանքարդյունաբերությամբ` բազալտ է «թորում»:
«Նոլ վինմանիյե»: 
Բոլորեքյան: Այն, որ Պուտինին ռեւերանսացիա ենթարկելու պատրաստվող իշխանությունների տանիձին չէ (հանց կասեր Վանոն) սույն խնդիրն, խիստ հասկանալի է, բայց հետաքրքիր է, ինչու նախախորհրդարանը որեւէ արձագանքի չի արժանանցնում այս հույժ եւ իսկապես ցավոտ թեման. սառել է Փակ շուկային, «տեղ չի գնում», երբ սույն Լիմինդրովիչը պատարստվում է Եռաբլուրի համար անգամ դինոզավրեր հանել նրանց դեմ պայքարի: 
Չէ՞ որ նախախորհրդարանը ռուլիտ է անում ոչ այլ ոք, քան դաշտային հրամանտար, «Եռաբլուրի», Արցախյան շարժման հերոս` մեր Ժիրոն, որին հաստատ Եռաբլուրում հանգչող իր ընկերները` մեր տղերքը. սպասում են, զի սույն Լիմիդրովիչ կոչվածը խախտում է, եթե չասենք` պղծում է նրանց հանգչելու վայրը, հիշատակը, դիվադադար անում Տղերանց` յուր աշխարհիկ աճպարարությամբ. ասում են` ուզում է տուն սարքի այնտեղ (մեղա-մեղա, ֆիզիակական տուն):

 
Հ.Գ.

Մեկ է` ոչ մեկի պետքը չի: Թե Փակ շուկան էսօր, երբ Հայաստանը պուտինյան այցով կանգնել է անկախությունն ու ինքնությունը կորցնելու շեմին, միակ ու ավելի կարեւորն է, քան` Եռաբլուրը, որ ոչ մեկը, այդ թվում եւ Ժիրոն, չեն ցանկանում նկատել, ուշադրություն դարձնել… թույլ չտալ այն օլիգարխացնել, պաշտպանել օլիգարխից:

 

Լրագրող Կարմեն Դավթյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее