ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա–Սեբաստիա համայնքի թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը համայնքի ԲՀԿ-ականներին հորդորել են քվեարկել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» տեղեկություններով, երեկ Աշոտ Ավետիսյանին՝ ԲՀԿ-ական «Բանգլադեշցի Համոյին» պատկանող «Նեպտուն» ռեստորանային համալիրում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը հանդիպել են համայնքի ԲՀԿ-ական բնակիչների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման օրակարգում եղել են գալիք նախագահական ընտրությունները։ Պատգամավորն ու թաղապետը ԲՀԿ– ականներին հորդորել են սեփական թեկնածու չունենալու պատճառով քվեարկել գործող նախագահի օգտին»,- գրում է «Ժամանակը»։