▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը չգիտի, որ դինոզավրերը վաղուց վերացել են` «Որդի՞ց բերեմ...». hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ վերջին շրջանում քաղտեխնոլոգիայի ասպարեզում մաստեր-կլասներ ցուցադրող, տեղեկատվական պատերազմում տոպկելու հնարքը լավագույնս բանեցնող Սամվել Ալեքսանյանի մտերիմները նախ իրենց հիացմունքն են հայտնել վերջինիս` նրա կիրառած քաղաքական նոր հնարքների` «այծերի ու ավանակների» առումով, ապա խորհուրդ են տվել, քանի որ քաղակտիվիստները Փակ շուկայի մոտից պատրաստվում են տեղափոխվել Եռաբլուրի մոտ բողոքի ակցիաների, որտեղ ԱԺ պատգամավորը ծրագրեր ունի, լավ կլինի` դինոզավրերի գլխին դեղին գլխարկներ դնի, նրանց միջոցով պայքարի ակտիվիստների դեմ:

Լիմինդրովիչը խայծը կուլ է տվել:

«Որդի՞ց բերեմ դինոզավրեր»- հարցրել է նա:

«Դուբայից»- խորհուրդ են տվել զրուցակիցները` ջոկելով, որ վերջինս չգիտի, որ դինոզավրերը վաղուց վերացել են աշխարհի երեսից:

Նյութը` սկզբանղբյուր կայքում

 

Լուսանկարը` hraparak.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее