▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը «Երևան Սիթին» կվաճառի «Կառֆուր»-ին

Իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ` վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Կառֆուր» ընկերությանը վաճառելու հարցի կապակցությամբ: Այս մասին  գրում է «Առաջին լրատվականը»:

 Հիշեցնենք, որ «Կառֆուրն» իր մասնաճյուղը պետք է բացեր «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետում, սակայն գործարքը չէր իրականացել:

Այժմ իշխանությունները որոշել են, որ խանութների ցանցը պետք է վաճառվի «Կառֆուր»-ին, որը ինքն է ներկրելու իր վաճառքի կետում իրացվող ապրանքը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ընկերությունը սկսկի գտործել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее