Ինչպես տեղեկացրել է ՀՀԿ-ականներից մեկը` իրենց շտաբներում նախագահականի օրերին զբաղված էին «բլոտ» խաղալու «սրբազան գործով», ընդհանուր թեզն այն էր, որ չխանգարեք` թողեք Րաֆֆին ձայն հավաքի, «մեկ է, մենք կրելու ենք»: Երևանի ավագանու ընտրություններին ոչ միայն ՀՀԿ գլխավոր շտաբն է աշխատում «խրված», այլև վարչական շրջաններն ու դրանց ղեկավարները, որոնք նույնպես ընդգրկված են ավագանու ցուցակներում: Ավելին` նրանցից ոմանց հեռանկարային խոստումներ են տրվել: Դա է թերևս պատճառը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ պասիվ «լիազոր-ներկայացուցիչներն» այսօր ահավոր ակտիվ են` ժողովրդի «հոգս ու ցավին» դարման անելու «ազգապահպան» մտահոգությամբ: Ավելին, այս վարչական շրջանի բավականին հոծ բնակչություն ունեցող Հաղթանւսկ (Չորրորդ գյուղ) թաղամասում փորձում են հասնել նրան, որ գյուղի համար «հեղինակություն և ասող» Սմբատ Այվազյանը չեզոքություն պահպանի: Սամվել Ալեքսանյանն էլ իրեն դիմած քաղաքացիներին կատակով ասել է` Դավիթի ընտրություններն են, թող ինքն էլ մտածի: Բանն այն է, որ Դավիթ Օհանյանին խոստացել են քաղաքապետի տեղակալ նշանակել: Դ. Օհանյանը երեկ, «Հրապարակ» թերթի հարցին ի պատասխան, ասել է, որ նման հարց որևէ մեկն իր հետ չի քննարկել: «Հրապարակի» տեղեկություններով` տևական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ անում է, որ եղբոր տղան` Արտակ Ալեքսանյանը ևս «մտնի» մեծ քաղաքականություն: Դավիթ Օհանյանի` Երևանի քաղաքապետի տեղակալ դառնալու դեպքում Արտակ Ալեքսանյանը կփոխարինի նրան վարչական շրջանի ղեկավարի պոստում: Նա հիմա Օհանյանի տեղակալն է` ֆինանսների գծով:
Սամվել Ալեքսանյանը փորձում է եղբոր տղային թաղապետ դարձնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet