▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը խնդիրներ է ունեցել Աթենքի օդանավակայանում

Asekose.am-ին  հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ ինչ-որ խնդիրներ է ունեցել Աթենքի օդանավակայանում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր աղբյուրը պատմում է, որ Ալեքսանյանին երկար ժամանակ հարցեր են տվել անձնագրային հսկիչ կետում, ապա նաև ուղեկցել հարևանությամբ գտնվող սենյակ: 

Երևան-Աթենք  չվերթի ուղևորները նկատել են այդ ամենը, իսկ երբ արդեն անցել են անձնագրային ու մաքսային  հսկիչ կետերը, Սամվել Ալեքսանյանին այդպես էլ չեն նկատել: 

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն էր Աթենքի օդանավակայանի անձնագրային հսկիչ կետում նրա ուշացման պատճառն ու ինչպե՞ս հանգուցալուծվեց խնդիրը, սակայն ԱԺ նախկին պատգամավորը հեռախոսազանգերին չէր պատասխանում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее