▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հսկողություն ենք իրականացնում. ՊԵԿ

«Սամվել Ալեքսանյանին եւ իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որեւէ խոչընդոտ չկա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Այն դիտարկմանը, որ կա կարծիք, որ բոլոր մատակարարները ապրանքը 15 տոկոսով ավելի էժան են մատակարարում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող խանութներին, Դավիթ Անանյանն ասաց. «Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հսկողություն ենք իրականացնում: Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք բոլոր խոշոր գործարարների մոտ: Որպես գաղտնիք ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր կարելի է ասել, չկա: Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք, որ օրենսդրությունը ավելի լավ դիզայն անենք եւ հնարավորություն չտանք, որ իրենք իրենց դիրքը չարաշահեն»:

Կարդացեք նաև՝Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հայտարարագրումների թիվն ավելանում է Դավիթ Անանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее