ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), ինչպես հայտնի է, մի քանի հարցազրույցներում կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե իրեն համարում է սոցիալապես անապահով: «Հայկական ժամանակ»-ը գրում է, թե այս հայտարարությունը կառավարությունում լուրջ են ընդունել:
Բանն այն է, որ Ամանորից առաջ տարբեր ծրագրերով մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական գումարներ են բաշխվել ՀՀ քաղաքացիների և սիրիահայերի: Գումարները տրվել են պլաստիկ քարտերով, և դրանցով հնարավոր է եղել առևտուր անել միայն «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցից, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Այսպիսով, փաստորեն, բարեգործությունը ճիշտ հասցեատիրոջն է հասել, բազմազավակ «անապահով» այդ պատգամավորին: Այսքանից հետո, կարծում ենք, Սամվել Ալեքսանյանին իզուր են անվանում Լֆիկ Սամո. շատ ավելի դիպուկ կլինի նրան Սերժի Սամո անվանելը:
Սամվել Ալեքսանյանին իզուր են անվանում Լֆիկ Սամո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet