Ինչպես տեղեկացրել էինք, «Փակ շուկայում» տեղի ունեցող ապօրինի շինարարության դեմ բողոքի հերթական ակցիան են կազմակերպել «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, որոնց մտահոգում է հուշարձանի արտաքին տեսքը և Սամվել Ալեքսանյանին պաշտպանող կանայք, որոնց աշխատանք են խոստացել:
Եթե «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները դեմ չեն աշխատատեղերի բացմանը, սակայն ոչ հուշարձան քանդմանը, ապա պաշտպան կանանց խոսքով ոչինչ չի աղճատվել, դեռ ավելին, ազատվել են առնետներից, գարշահոտությունից, ինչպես նաև աշխատանք են ձեռք բերել:
Հարցին, թե ի՞նչ են վաճառելու, պատասխանեցին` միրգ-բանջարեղեն: