Politik.am-ը գրում է. Շատերն են արդեն նկատել, որ «Եռաբլուր» պանթեոնի հարակից ոչ բարձր բլուրի վրա ինչ-որ աշխատանքներ են կատարվում: Անհավատալի է, սակայն այս անգամ, պարզվում է` օլիգարխներից մեկը որոշել է, այն շինհրապարակի վերածել: Կայքի տեղեկություններով Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է առանձնատուն կառուցել այդ տարածքում: Հասկանալի է, որ ապրում ենք կապիտալիստական երկրում և եթե կա ցանկություն, ապա կարելի է սեփականացնել ուզածդ տարածքը, սակայն այս դեպքում, կարծում ենք մի փոքր բարոյական խնդիր է առաջանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում