Պարզվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հատուկ վերաբերմունք ունի «մալականի թթու»-ի նկատմամբ:
Asekose.am-ի թղթակիցը երեկ զրուցել է Փակ Շուկայում առևտուր անող մի քանի կանանց հետ, ովքեր պատմել են, որ Փակ Շուկայում նորոգման աշխատանքներ իրականացնելուց ու այն վերագործարկելուց հետո տնօրինությունը Հայաստանում ապրող մալականներին չի թույլատրում առևտուր անել այստեղ:
Իսկ նրանց բրենդ համարվող «մալականի թթու»-ն որքան էլ պահանջարկ ունենա շուկա այցելողների շրջանում չի թույլատրվում վաճառել նաև մյուսներին:
Մնում է ենթադրել, որ Փակ Շուկայի զուգարանների հոտը վերացնելու գործում հպարտացող սեփականատերը տարվել է նաև թթվի հոտը տարածքից վերացնելով:
Դե եկ ու բացատրի, որ` էլ ինչ շուկա` առանց թթվի ու ինչ Փակ Շուկա` առանց «մալականի թթու»-ի: