▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը ունեն 1 նպատակ․ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2020թ. 44-օրյայի ժամանակ Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարն էր, ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարը, ով պարտությունից հետո հրաժարական տվեց և փախավ Արցախից:
Երեք տարի Երևանում մի առաքելութուն ուներ` արդարացնել Նիկոլի դավաճանությունները, մեղադրել մյուսներին:
Արցախի շրջափակման ընթացքում Ս. Բաբայանը հայտնվեց Արցախում, 8 ամիս ամեն ինչ արեց Արցախի ներքին վիճակը ապակայունացնելու համար, բանակցեց ադրբեջանցիների հետ, թուլացրեց դիմադրությունը, վերջում, ինչպես միշտ, ճողոպրեց Արցախից:
Հայկ Խանումյանը տարածքային կառավարման նախարարն էր, ով 2022թ. օգոստոսին համոզում և սպառնում էր մարդկանց լքել Աղավնոն, չվառել իրենց բնակարանները և հանձնել Ադրբեջանին:
Հիմա Հայկը, Սամվելը և մնացածը դատվելու փոխարեն շարունակում են իրենց սև գործը Երևանում (մեղադրել բոլորին, արդարացնել Նիկոլին, պառակտել արցախցիներին և վերջնական փակել Արցախի էջը):
Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը և մնացած բոլորը հատուկ հանձնարարություններով Էդմոն Մարուքյան են, ունեն մի նպատակ՝ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее