▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանի համակիրների հետ միջադեպի գործով ձերբակալվածներից մեկը հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

Նրանք ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաեւ ապօրինի զենք կրելու կասկածանքով։

NEWS.am-ի տեղեկություններով ՝ ձերբակալվածներից մեկը «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը:

Երկրորդ ձերբակալվածը Ռոլանդ Այդինյանն է:

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее