Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում մտահոգություն է հայտնել Հայաստանի մարզերից Երևան տեղափոխվող հուշարձանների խնդրի վերաբերյալ: Նա անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը:
Կարապետյանը Երևան տեղափոխված և այլևս ետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել՝ կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր:
Հուշարձանագետի խոսքերով, քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հուշարձան տեղափոխելու պրակտիկայից: