▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ Քոչարյան

«Արցախը կողոպտել չէր կարելի, դուրդ եկե՞լ է: Բա խի՞ կողոպտեցին: Իսկ էս, որ ստորագրեցին, դու ի՞նչ զգացում ունես: Գիտես չէ՞, եթե չէիր ստորագրում, դու հեռանկար էիր թողնում ինձ ու քեզ, քո երեխեքին, իմ երեխեքին: Բայց երբ ստորագրում ես, լուծարվում է պետություն, որտեղ ո՞վ ես դու, ա՛յ տղա, քեզ որտեղի՞ց հայտնաբերեցին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մեր հարցին՝ այլ ելք կա՞ր, երբ որ այսպես ասած` ատրճանակը պահած է մարդու ճակատին, մարդը ո՞նց կարող էր ուրիշ որոշում կայացնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կվերցնեի այդ ատրճանակը, որովհետեւ էս արդեն ուրիշ խնդիր է, բա որ եկել էր, չգիտե՞ր, որ ատրճանակ են դնելու գլխին, կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»: 

Հարցին՝ եթե Շահրամանյանն ինքնասպան լիներ, դրանով Արցախի հարցը լուծվելո՞ւ էր՝ Քոչարյանը պատասխանեց. «Դրանով հեռանկարի հարցն էր պահելու»: Դիտարկմանը՝ երբ որոշումը պարտադրված է, այդ որոշումը, ըստ մասնագետների, չի կարող միջազգային իրավական ուժ ունենալ՝ նա պատասխանեց. «Էդ պարտադրանքը դեռ պետք է քննվի: Ես կարծում եմ, քննիչ հանձնաժողովը դեռ 2 ամիս ժամանակ ունի, ես պետք է փորձեմ հասկանալ՝ էս ի՞նչ կատարվեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее