▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց են․ պահանջում են իրենց աշխատավարձը

«Սանիթեք» սանիտարական մաքրումներ իրականացնող  ընկերության մոտ 50 աշխատակից հավաքվել է Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Աշխատակիցները մեկ ամիս է, ինչ չեն ստացել իրենց աշխատավարձերը։ 

/filemanager/uploads/2019/08/week-3/qaxaqapetaran.jpeg

Աշխատակիցներից մեկն ասաց, որ ընկերության հիմնադրման օրվանից աշխատում է «Սանիթեք»-ում, և երբևէ այսպիսի խնդրի առջև չեն կանգնել։ 

Աշխատակիցները դիմել են ընկերության ղեկավարությանը, սակայն վերջինս պատասխանել է, որ քաղաքապետարանը չի փոխանցում ծառայության դիմաց նախատեսված գումարը, ուստի ընկերությունը չի կարողանում աշխատավարձ տալ։ Խոսքը մեկ ամսվա աշխատավարձի մասին է։ 

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը ակցիայի մասնակիցներին ասաց, որ քաղաքապետարանը պատասխանատու չէ «Սանիթեք»-ի փոխարեն։ 

Քաղաքապետարանի մոտ են նաեւ քաղաքացիական ակտիվիստներ Սոնա Աղեկյանը, Սարգիս Տեր-Եսայանը, Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Անի Խաչատրյանը, խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը և այլք։

Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա «Սանիթեք»-ի հերթական սաբոտաժն է քաղաքային իշխանության դեմ, և կարծում է, որ ուղղորդվում են նախկին իշխանությունների կողմից։

Հեռարձակումը՝ Tert.am-ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее