«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանն այսօր առավոտյան սնունդ է ընդունել եւ դադարեցրել իր 16 օր շարունակ տեւած հացադուլը։ Այս մասին ASEKOSE.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական բաժնից` նշելով, որ հիմա նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` բժիշկների հսկողության ներքո:
Իսկ, թե որքան կմնա Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկում, դեռ պարզ չէ: