▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանտաժների ու սաբոտաժների դուռը պետք է փակել. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ․

Հայրենակիցներ,

Հեղափոխությունից առաջ և հետո մենք բոլորս համաձայնության ենք եկել, որ կոռուպցիան, հակաիրավականն ու հակաօրինականը պետք է տեղ չունենան մեր երկրում։ Եվ եթե դրա համար պահանջվի մեծ ջանք ու ռեսուրս, դա պետք է անել առանց որևէ վայրկյան վարանելու։

Շանտաժների ու սաբոտաժների դուռը պետք է փակել, իսկ հակապետականության ցանկացած դրևորում պետք է արժանանա իրավական կոշտ հակազդեցության։

Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն իրավականության հիմնասյուներից է, և անկախ նրանից, թե կոնկրետ իրավիճակներ ու գործեր ինչպես կմեկնաբանվեն կամ կթարգմանվեն, Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն, անկախ նրանից բարձրաստիճան պաշտոնյա ենք, թե ֆինանսական մեծ կարողությունների տեր, յուրաքանչյուրս մեր արածների համար պետք է պատասխան տա։

Այս առումով ես աջակցում եմ բոլոր այն իրավական գործընթացներին, որոնք ապահովում են վերոնշյալ կանոնների ու սկզբունքների անխափանությունը։

Հարգելինե՛րս,

մենք չպետք է երկմտենք մեր դավանած արժեքների ամրապնդման գործում, որևէ կերպ չպետք է պակասեցնենք վճռականությունն ու վստահությունը մեր բաղձալի կատարին հասնելու ճանապարհին։

Որքան էլ փորձեն թիկունքից հարվածել ու խոչընդոտներ ստեղծել, Հայաստանի ուժեղացմանն այլընտրանք չկա։

Առողջ ու անփորձանք եղեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее