▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաքարավազ, ձկան և մսի պահածոներ. Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկվեց Սիրիա

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը: Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:

 

 

 

 

 

 

 

Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա: Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով: Հայկական և ռուսական կողմերի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее