Օգոստոսի 26-ին հրդեհ է բռնկվել Սարավան համայնքի վարչական տարածքի անտառածածկ հատվածում: Արդեն երկու օր ԱԻՆ փրկարարական ծառայությանը հրդեհաշիջման աշխատանքներում ուժերի ներածին չափով օգնություն է ցուցաբերում նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Ամուլսարի շրջակա համայնքներից մեկի՝ Սարավանի տարածքում` գրեթե նույն հատվածում, հրդեհ էր բռնկվել նաև 2017 թվականին, այրվում էին անտառածածկ տարածքներ, որտեղ նաև կարմիր գրքի Գիհի ծառատեսակներ էին: Լիդիանը ակտիվ մասնակցություն ունեցավ հրդեհաշիջման աշխատանքերին, ինչի համար Լիդիանի ծանր տեխնիկայի վարորդները պետական պարգևների արժանացան: 
Այս տարի, ցավոք, Ամուլսարի տևական ապօրինի շրջափակման հետևանքով մեր տեխնիկայի մեծ մասը շահագործման ենթակա չէր: Աշխատանքից ազատվել, որոշ դեպքերում արտագաղթել են նաև մեր ծանր տեխնիկայի բարձրակարգ վարորդները: Չնայած դրան, Լիդիանը նաև այս անգամ աջակցում է ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքերին՝ հնարավորությունների սահմաններում: Այսպես՝ Լիդիանը վարձակալել է 1 ջրատար մեքենա (12 տոննա տարողությամբ) և 2 բուլդոզեր՝ աշխատանքներին օգնելու համար: Հրդեհաշիջման աշխատանքներին կամավոր մասնակցում են նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած Լիդիան Արմենիայի արագ արձագանքման խմբի անդամները: Չնայած սահմանափակ տեխնիկական միջոցներին և կրճատված աշխատակազմին, Լիդիանը ուժերի ներածին չափով շարունակում է աջակցել անտառածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին:
Սարավանում հրդեհաշիջման աշխատակիցներին մասնակցել են նաեւ «Լիդիան»-ի աշխատակիցները
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


