▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառը գլխով դատելու ժամանակն է. Արսեն Ավագով

Ուկրաինայի նորանշնակ հայազգի ՆԳ նախարար Արսեն Ավագովը  րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտյան անհայտ խմբեր, որոնք զինված են ինքնաձիգերով և գնդացիրներով Սիմֆերապոլում գրավել են Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը: Տագնապով ոտքի են հանվել Ներքին զորքերի ամբողջ կազմը:

Քաղաքացիների միջև արյունահեղությունը կանխելու համար շրջափակվել է Ռադայի հարակից ողջ տարածքը: Ձեռնարկվել են նաև մի շարք միջոցառումներ հակազդելու ծայրահեղականների գործողությունները, քաղաքի կենտրոնում զինված առճակատումը թույլ չտալու համար:

Սադրիչները գործի են անցել. Սառ գլխով դատելու,  առողջ  ուժերի և ճիշտ գործողություների կոնսոլիդացիայի ժամանակն է»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее