▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառեցված հավերում մեծ քանակի տեստոստերոն հորմոն է հայտնաբերվել

Գյուղնախարարության սնդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«7 անուն ներկրվող թռչնամսից Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում առկա էր երեքը՝ Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) եւ սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ»:

Նմուշառված թռչնամիսը հանձնվել է փորձաքննության։ Արդյունքում պարզվել է, որ լաբորատորիա ներկայացված 3 տեսակի նմուշներից երկուսում՝ սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX), տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն է հայտնաբերվել։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը տեղեկացրել է, որ թույլատրված քանակից բարձր հորմոններն արդեն վտանգավոր են համարվում, եւ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են եւ դրա հետ կապված համապատասխան գործողություն են կատարել: Ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ» ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее