▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանները Գյումրիում ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերի հուշակոթողին, թեյել են սրբազանի հետ

1988թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։

Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ,  Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի   և  Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել Աջապահյանի հետ թեյել է Գյումրիի սրճարաններից մեկում:

Հիշեցնենք, որ իր հանդիպումներում  նախագահն  նշել է, որ պետք է մշակույթ ձևավորվի՝ գալ ու հանգիստն անցկացնել Գյումրիում, ընդհանրապես՝ մարզերում, մայրաքաղաքից դուրս: Դրա լավագույն օրինակն էր այն, որ նախագահ Սարգսյանը, համատեղելով աշխատանքային այցն ու հանգիստը, տիկնոջ հետ օրն անցկացրել են Գյումրիում:

 

Կարդացեք նաև՝

Ստելը լավ բան չի, սիրելի փոքրիկներ և ոչ միայն փոքրիկներ....Արմեն Սարգսյանը դիտել է «Սուտլիկ Որսկանը»

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Արմեն Սարգսյանը համբուրեց դերասանի ճակատը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее