«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները՝ Արթուր Շատվորյանը, Նարեկ Հայրապետյանը, Գարիկ Սարոյանը։ ՍԱՏՄ-ից անհեթեթ բացատրություն են տալիս, թե հունվարի 27-ին աշխատանքից ազատված ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ նրա 3 տեղակալներն ինքնաբերաբար դարձել են պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ, նրանք պետք է վերանշանակվեին, իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը որոշել է հին տեղակալների հետ չաշխատել՝ նրանց չի վերանշանակել։
Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը, հետեւաբար նա կարող էր վերանշանակել 3 տեղակալներին, սակայն դա չի արել։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ տեղակալներից մեկը՝ Արթուր Շատվորյանը, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի եւ Շիշ բռնող պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։
Նա էր համակարգում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի պաշտպանությունը կառավարական ամառանոցներում՝ կոորդինացնելով Հեղափոխության պահապանների աշխատանքը։ Ուշագրավ է, որ Սարգսյանների ընտանիքը կամաց դուրս է մղվում Փաշինյանի մտերիմների շրջանակից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում