▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարիգյուղցի հոլանդահայ բարերարը երեխաներին ուղարկել է գնդակներ, մարզահագուստ և այլ պարագաներ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքն է, ծնունդով սարիգյուղցի հոլանդահայ բարերարներից մեկը (անունը հրապարակել չի ցանկանում) իր ծննդավայրում ֆուտբոլ խաղացող երեխաներին օգնելու համար ուղարկել է գնդակներ, մարզահագուստ և այլ պարագաներ: Գյուղում սկսել են մարզվել 2006-ից 2011թթ ծնված 21 պատանիներ: Եղեք այս մարդու նման, օգնեք ձեր ծննդավայրերին ու մեկ մեքենա ավել վարելու փոխարեն մի քիչ փող տրամադրեք ու ուրախություն պարգևեք երեխաներին: #հֆֆնաշխատումէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее