▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը ներկայացրեց, թե ինչ եղավ ՀՀԿ նիստի ժամանակ

 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը նիստում չի քննարկվել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետը համագումարի ժամանակ դառնա ՀՀԿ անդամ, Շարմազանովն ասաց. «Դանդաղ շտապեք, կապրեք, կտեսնեք»:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Շարմազանովն ասել էր, որ պետք չի զարմանալ, եթե Կարեն Կարապետյան դիմում գրի ՀՀԿ-ին անդամակցելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արմեն Աշոտյանի եւ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ փոխնախագահների պաշտոնում լինելու հարցը քննարկվե՞լ է թե ոչ, որին Շարմազանովը բացասական պատասխան տվեց:

 

Մանրամասները՝ a1plusnews-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее