Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։ Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին՝ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Բայց ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ։ Պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ այն միտքը, որ ասել եմ ամիսներ առաջ․անկախ նրանից, ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար: Հանրապետականը եւ գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ եւ ամենակարեւորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով», - ըստ ՀՀԿ մամլո ծառայության՝ ասել է Էդուարդ Շարմազանովը։