▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում է Երևանի վարչական շրջաններ-ԼՂՀ համագործակցությունը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` հուլիսին ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում շարունակվում են համագործակցության ծրագրերը մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների ու քաղաքների միջև: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ալեքսան Խաչատրյանը աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի ընթացքում հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կազմակերպվել է կլոր սեղան- քննարկում, որի ժամանակ հստակեցվել են առաջիկա համագործակցության հնարավոր ոլորտները: 

 Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը այցելել է նաև Ստեփանակերտի հ. 4 մանկապարտեզ, ծանոթացել նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի անունից հանձնել նվերներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն далее