▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի մանրամասներ․ ի՞նչ են արել ադրբեջանցիները․․․

Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան բերված Լեռնային Ղարաբաղի տասնյակ բնակիչների դիակներում առկա են խոշտանգումների և մարմնական վնասվածքների հետքեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա հստակեցրեց, որ խոսքը նաև կանանց և երեխաների դիակների մասին է։ Մանասյանը կոնկրետ թվեր չասաց, քանի որ մոնիտորինգի աշխատանքները շարունակվում են։ «Ի տարբերություն նախկին դեպքերի, երբ մեզ հասանելի էր տեղեկատվություն, այժմ հրապարակումները շատ քիչ են, նման դեպքերի թիվը կարող է շատ ավելի շատ լինել, քան ներկայումս հայտնի է։ Ամեն ինչ պետք է արվի բոլոր դեպքերը բացահայտելու համար»,- ասաց ՄԻՊ-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее