▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՍԱՍ»-ի Արտակի քաղաքական ու «գործարար» քաջագործությունները

lurer.com-ը, հիշեցնելով, որ  բոլորովին վերջերս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են «SAS» սուպերմարկետին մատակարարվող հացերը տեղափոխվում սննդի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով՝ հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններում, նշում է, որ  բոլոր օրենսդրական լուծումները, որոնք պահանջում են սննդի անվտանգության պարտադիր ապահովում, ընդունվել են նույն պատգամավորի քվեարկության արդյունքում:

Հատկանշական է սակայն, որ փառապանծ սույն խորհրդարանականի օրենսդրական գործունեության մասին կայքի  բոլոր աղբյուրները չարամտորեն լռում են, մինչդեռ օրենքով արգելված գործունեության` բիզնեսի և դրա հարակից քաջագործությունների մասին տեղեկություններն անսպառ են:

Մամուլը չի լռում նաև նույն անձին պատկանող սուպերմարկետների աշխատակիցների նկատմամբ ֆեոդալական վերաբերմունքի մասին:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին տարածվում, որ Արտակ Սարգսյանի` Կենտրոն համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի բոլոր աշխատակիցներին պարտադրել են մասնակցել ՀՀԿ-ի քարոզչական միջոցառումներին:

Հատկանշական է, որ ժամանակին այս պատգամավորը Արթուր Բաղդասարյանի հովանավորյալներից էր, որի դրոշի տակ էլ 2004թ. դարձավ ԱԺ պատգամավոր: Հայտնի իրադարձությունների արդյունքում նա 2006 թվականին, շատերի նման, ջնջեց իր ճակատին գրված «Օրինաց երկիրը» և դարձավ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее