▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը Հայաստանում է. նոր զարգացումներ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը բուժզննումը ավարտել է եւ օրերս վերադարձել է Հայաստան: 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնի է դարձել Armlur.am-ին:

Հիշեցնենք` ավելի վաղ համացանցով տարածվեց Իսպանիայի ռեստորաններից մեկում արված մի լուսանկար, որում Ալեքսանդր Սարգսյանն էր։ ԱԱԾ-ից հայտնել էին, որ Ալեքսանդր Սարգսյանն ունի արտասահման մեկնելու թույլտվություն: Այս հայտարարությունը բուռն քննադատությունների տեղիք էր տվել: Խոշոր չափերի խարդախության համար մեղադրվողին որոշակի գումարի դիմաց թույլ են տվել մեկնել Իսպանիա՝ անտեսելով այն հանգամանքը, որ նա կարող է եւ չվերադառնալ, որ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը, հուլիսից նույն քրեական գործով մեղադրյալ է, հետախուզման մեջ գտնվող։

Հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Նարեկը գտնվում է Եվրոպայում եւ չի ցանկանում հանձնվել ՀՀ քրեական հետապնդման մարմիններին։ Փաստորեն, Սաշիկ Սարգսյանին թույլ են տվել մեկնել արտասահման, որտեղ նա հանգիստ հանդիպելու է իր որդի Նարեկին, որը երկար ժամանակ թաքնվել է Ֆրանկլին Գոնսալես կեղծ անվան տակ։ Իսկ այսօր նա արդեն Հայաստանում է: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее