«ՉԻ» տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կառուցել է բնակելի շենք, որի բնակարաններն այսօր վարձակալությամբ են տրվում։ Սարգսյանին պատկանող այն շենքի վրա այսօր արգելանք է դրված, այսինքն՝ Սաշիկը չի կարող շեքի առքուվաճառքի գործարք իրականացնել։ Բանն այն է, որ Սարգսյանը որոշել է մոտ 300 հազար ԱՄՆ դոլարի չափով «քցել» դուռ-լուսամուտները տեղադրող ընկերությանը։ Ընկերությունն էլ իր հերթին դիմել է օրինական քայլերի, որի արդյունքում համապատասխան մարմիների միջնորդությամբ շենքը վերցվել է արգելանքի տակ: Հիմա Սաշիկ Սարգսյանի վրա ծիծաղում են շատերը, անգամ այն հայերը, որոնք ԱՄՆ-ում շարքային առաքիչ են աշխատում:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում