▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդու պնդմամբ՝ Պրահայում ձերբակալված եղբայրը պահվում է ընտիր պայմաններում

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը այսօր դատարանում լրագրողների հարցին, թե խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ դրական պատասխան է տվել:

 

 

Հարցին, թե Պրահայում ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, Հայկ Սարգսյանը պատասխանել է. «ընտիր»: Հարցին, թե նա ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի»:

 

 

 Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Ներկայումս քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее