▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

Թարմացում․ Սաշիկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր) կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա. Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քննարկվելու է դատարանի կողմից»,– Asekose.am –ին  հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

***

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ա․ Սարգսյանի կալանավորելու վերաբերյալ։
Լրատվականի տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին՝ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելուն։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее